X
About us

Contact us

  • 0025, Yerevan, 1 Charents str.
  • +37410575101
  • info@armproject.am
  • Wide format scan, print and copying services. Tel: +37410575101 888
  • HY
  • RU
  • EN
  • About us
  • Services
  • Projects
  • Experts
  • News
  • Contact us
+37410575101
9:00-18:00
+37410575101
9:00-18:00

Contact us

  • 0025, Yerevan, 1 Charents str.
  • +37410575101
  • 9:00-18:00
  • General
  • News
  • ԾԱՆՈՒՑՈՒՄ

Materials

ԾԱՆՈՒՑՈՒՄ

  • 22 December 2025

«ՀԱՅՆԱԽԱԳԻԾ» ԲԲԸ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ, ք. Երևան

22.12.2025թ.

ԾԱՆՈՒՑՈՒՄ

«ՀԱՅՆԱԽԱԳԻԾ» ԲԲԸ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սույնով «ՀԱՅՆԱԽԱԳԻԾ» բաց բաժնետիրական ընկերության (գրանցման համար՝ 273.130.03674, ՀՎՀՀ՝ 01503291) (այսուհետ՝ Ընկերություն) խորհուրդը, հիմք ընդունելով Ընկերության խորհրդի 19.12.2025թ. կայացած նիստի թիվ 12/2025 արձանագրությունը, ծանուցում է, որ Ընկերության քվեարկող բաժնետոմսերի 10 տոկոսին տիրապետող բաժնետերերի կողմից 08.12.2025 թվականին ներկայացվել է Ընկերության բաժնետերերի արտահերթ ժողով գումարելու մասին պահանջ՝ ըստ ստորև օրակարգի.

·         Ընկերության խորհրդի բոլոր անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցում։

·         Ընկերության խորհրդի տասը անդամների ընտրություն։

   Նշված պահանջի հիման վրա առաջարկվող օրակարգով Ընկերության խորհուրդը 19.12.2025թ. կայացած նիստով որոշել է հրավիրել Ընկերության բաժնետերերի արտահերթ ժողով 20.01.2026 թ․-ին ժամը 11:00-ին (Ժողովի մասնակիցների գրանցման սկիզբ՝ ժամը 10:00) (Երևանի ժամանակով)՝ Ընկերության բաժնետերերի համատեղ ներկայությամբ։ Արտահերթ ժողովի վայր է սահմանել ՀՀ, ք. Երևան, Չարենցի 1 փողոց, 2-րդ հարկ, 301 սենյակ։

   Խորհուրդը նույն որոշմամբ սահմանել է Ընկերության խորհրդի անդամների թեկնածությունների ներկայացման կարգ ըստ հետևյալի.

·         Վերջնաժամկետ՝ մինչև 25.12.2025 թվականի ժամը 18:00.

·         Ներկայացման ձև՝ info@armproject.am էլեկտրոնային փոստին գրավոր դիմում ուղարկելու միջոցով՝ ստորագրված խորհրդի անդամի թեկնածություն ներկայացնող բաժնետիրոջ կողմից.

·         Դիմումին ներկայացվող պահանջներ՝ դիմումը պետք է պարունակի խորհրդի անդամի թեկնածուի անուն ազգանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, նշում խորհրդի անկախ անդամ առաջադրվելու մասին (կիրառելիության դեպքում), թեկնածուի Ընկերության բաժնետեր լինելու կամ չլինելու փաստը, նրան պատկանող Ընկերության բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակը` ըստ տեսակների և դասերի, նրան առաջադրող Ընկերության բաժնետերերի անունները (անվանումները), վերջիններիս պատկանող Ընկերության բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակը` ըստ տեսակների և դասերի, ինչպես նաև դիմումին պետք է կցվի թեկնածուի ինքնակենսագրականը:

Ընկերության խորհրդի անդամների թեկնածությունների ներկայացման ժամկետի ավարտից հետո խորհուրդը կամփոփի թեկնածությունները և կհաստատի Արտահերթ ժողովում քվեարկության համար անհրաժեշտ քվեաթերթիկների ձևը և բովանդակությունը, ինչի վերաբերյալ Ընկերության բաժնետերերը կծանուցվեն լրացուցիչ։ Ծանոթացման նպատակով սույն ծանուցմանը կից ներկայացվում է Ընկերության խորհրդի 19.12.2025թ․ նիստի թիվ 12/2025 արձանագրությունը:

 

Popular posts

«ՀԱՅՆԱԽԱԳԻԾ» ԲԲԸ ԽՈՐՀՐԴԻ 26.12.2025 ԹՎԱԿԱՆԻ ՆԻՍՏԻ ԹԻՎ 26/12/2025 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

22 December 2025

ԾԱՆՈՒՑՈՒՄ

22 December 2025

Ընկերության բաժնետերերի 2024թ. ընդհանուր տարեկան ժողով:

22 December 2025

Gallery

  • About us
  • Gallery
  • Projects
  • Experts
  • News
  • Contact us

Copyright © 2022 All Rights Reserved by MasterHolding