
Համաշխարհային ճարտարապետության օրվա բարձր պարգևներ
21 October 2026
Materials
Համաշխարհային ճարտարապետության օրվա խորհրդավոր և տոնական միջոցառման շրջանակում՝ Հայաստանի ճարտարապետների պալատի կողմից կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ, արժևորվեց հայկական ճարտարապետական միտքն ու վաստակը։
Ի թիվս մի շարք երևելի ու վաստակաշատ վարպետների, բարձր գնահատանքի և բարձր պարգևների արժանացան «Հայնախագիծ» ընկերության երկու ճարտարապետներ՝ ներկայացնելով սերունդների անխզելի կապն ու նվիրումը մասնագիտությանը։ Ավագ սերնդի փորձառու և նշանավոր ներկայացուցիչ Սաշուր Քալաշյանը պարգևատրվեց Հայաստանի ճարտարապետների պալատի բարձրագույն պարգևներից՝ «ՀՀ Ճարտարապետների Պալատի Ոսկե» մեդալով, իսկ նորարարական մոտեցումներով և հեռանկարային մտածողությամբ աչքի ընկնող երիտասարդ սերնդի ճարտարապետ Էրիկ Օհանյանը արժանացավ «Տրդատ Ճարտարապետ» մեդալին։
Այս երկակի պարգևատրումը ոչ միայն անհատական ձեռքբերում է, այլև վկայությունն այն բանի, որ հայկական ճարտարապետությունը հենվում է ամուր հիմքերի վրա և վստահորեն քայլում է դեպի ապագա՝ շարունակելով ստեղծագործել ու արարել հանուն մեր երկրի զարգացման։
Շնորհավորում ենք սիրելի ճարտարապետներին՝ մաղթելով նորանոր ստեղծագործական թռիչքներ, անսպառ եռանդ և նոր գեղեցիկ նախագծեր՝ ի շահ մեր երկրի ճարտարապետական ժառանգության պահպանման ու զարգացման։

