Ծանուցում
29 դեկտեմբերի 2025
Materials
Ընկերության բաժնետերերի արտահերթ ժողովի մասին
Սույնով «ՀԱՅՆԱԽԱԳԻԾ» բաց բաժնետիրական ընկերության (գրանցման համար՝ 273.130.03674, ՀՎՀՀ՝ 01503291, գտնվելու վայրի հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Չարենցի 1 փողոց) (այսուհետ՝ Ընկերություն) խորհուրդը, հիմք ընդունելով Ընկերության խորհրդի 26.12.2025թ. կայացած նիստի թիվ 26/12/2025 արձանագրությունը, ծանուցում է Ընկերության բաժնետերերի արտահերթ ժողովի մասին (այսուհետ՝ «Արտահերթ ժողով»)։
Արտահերթ ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամ` 20.01.2026թ․ ժամը 11:00-ին (Ժողովի մասնակիցների գրանցման սկիզբ՝ ժամը 10:00) (Երևանի ժամանակով)
Արտահերթ ժողովի անցկացման կարգը՝ Ընկերության բաժնետերերի համատեղ ներկայությամբ
Արտահերթ ժողովի գումարման վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Չարենցի 1 փողոց, դահլիճ
Արտահերթ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը՝ 13.01.2026թ.
Արտահերթ ժողովի օրակարգը՝
· Ընկերության խորհրդի բոլոր անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցում։
· Ընկերության խորհրդի տասը անդամների ընտրություն։
Ծանոթացման նպատակով սույն ծանուցմանը կից ներկայացվում է Ընկերության խորհրդի 26.12.2025թ․ նիստի թիվ 26/12/2025 արձանագրությունը՝ կից քվեարթերթիկներով, ինչպես նաև Խորհրդի նույն որոշմամբ հաստատված Ընկերության բաժնետերերին Արտահերթ ժողովի նախապատրաստման ընթացքում տրամադրվող տեղեկությունների և նյութերի ցուցակում ընդգրկված տեղեկությունները և նյութերը։

